Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մեխանիզմը չաշխատեց, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին` նա ասաց, թե կա ԵՄ դիտորդական առաքելություն ու այն հատվածներում, որտեղ նրանք են, խոշոր միջադեպեր չեն եղել:
«ՀՀ ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ, բայց մենք ունենք նաև քաղաքացիական դիտորդական առաքելություն մեր սահմանների մի հատվածում ու, բարեբախտաբար, առնվազն այդ հատվածներում խոշոր միջադեպեր չունենք», - ասաց նախարարը:
Միրզոյանի խոսքով` աշխարհը կտրուկ փոխվում է, երաշխիքներն ու պայմանավորվածությունները դժվար են գործում:
«Աշխարհն անվտանգային միջավայրի, կայունության, ցնցումների ու ալեկոծությունների փուլում է գտնվում», - նշեց նա: