ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը շատ շուտով որոշում կկայացնի երկրի նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի ընթացակարգի վերաբերյալ շարունակվող հետաքննության շրջանակներում, հինգշաբթի հայտարարել է պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը:
«Ես կարծում եմ, որ շատ շուտով մենք կհայտնվենք դրա վերաբերյալ որոշում կայացնելու կետում», - ասել է նա լրագրողներին՝ Բայդենի իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում շարունակվող հետաքննության մասին հարցին ի պատասխան:
Ջոնսոնը հավելել է, որ կոնգրեսականները որոշումներ ընդունելիս «մտադիր են հետեւել ապացույցներին» եւ նշել է, որ մտադիր չէ «կանխորոշել» հետագա գործողությունները:
Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները Բայդենին կասկածում են կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, և այդ հիմքով իմպիչմենտի գործընթաց են սկսել դեռևս Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Քևին Մաքքարթիի օրոք ։ Պալատի պրոֆիլային հանձնաժողովը հիմնականում հետաքննում է այն հարցը, թե արդյոք Բայդենը օգո՞ւտ է ստացել իր որդու՝ Հանթերի բիզնես գործառնություններից: Մեղադրանքները վերաբերում են Բայդենի՝ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածին (2009-2017թթ.):
Բայդենը բազմիցս կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները, իսկ Սպիտակ տանը նրա որդու բիզնեսի հետ պետության ղեկավարի կապերի հետաքննությունն անվանել են «էքստրեմալ քաղաքականություն վատագույն տեսքով»: