00:00:00

Վրաստանում հայտարարել են՝ Սահակաշվիլին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի

19:25, 31 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին  չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանի որ Վրաստանի քաղաքացի չի հանդիսանում, լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն։

«Ինչպե՞ս կարող է կալանքի տակ գտնվող մարդը քաղաքականությամբ զբաղվել։ Դա հումորի ժանրից է։ Այդ մարդը Վրաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, մի մոռացեք այդ մասին։

Նա գերագույն գլխավոր հրամանատար էր։ Իսկ ո՞ր գերագույն գլխավոր հրամանատարն է լքում իր պետությունը և անցնում ծառայության՝ մեկ այլ պետությանը։ Գերագույն գլխավոր հրամանատարը չի լքում իր պետությունն ու իր քաղաքացիներին՝ այլ աշխատանքի անցնելու համար»,- ասել է Բրեգաձեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր