00:00:00

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

18:38, 31 հոկտեմբեր 2023 Աշխարհ

 Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Թուրքիայի արտգործնախարարության սոցցանցային X հարթակում։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգային տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր