00:00:00

ՀՀ-ն պաշտպանել է ՄԱԿ-ի բանաձևը Գազայում մարդասիրական հրադադար հաստատելու մասին

10:05, 28 հոկտեմբեր 2023 Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում անհապաղ հրադադարի կոչով: Հրադադարին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45: Դեմ քվեարկողների թվում են ԱՄՆ-ը, Իսրայելը, Չեխիան, Խորվաթիան, Ավստրիան:

Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը, որը կոչ է անում «անհապաղ, մշտական եւ կայուն մարդասիրական հրադադար հաստատել Գազայի հատվածում»։

Այն մշակվել է մի խումբ արաբական երկրների կողմից՝ Ռուսաստանի աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր