00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության նոր էսկալացիայի սպառնալիք կա․ Financial Times

19:59, 27 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Financial Times-ը գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության նոր էսկալացիայի սպառնալիք կա՝ կապված Հարավային Կովկասում միջազգային «իշխանության վակուումի» հետ՝ տարածաշրջանում Ռուսաստանի նախկին ազդեցության կորստի և Բաքվի կողմից ԵՄ ջանքերի անտեսման պայմաններում:

Պարբերականը գրում է․ «Եվրոպացի քաղաքական գործիչներն անհանգստացած են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունից, իսկ ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ նրա հանդիպումից հրաժարվելը էլ ավելի է խորացրել այդ մտահոգությունները»։ 

«Կովկասում անկայունությունը տագնապալի նշան է այն բանի, թե ինչպես է փլուզվում միջազգային կարգը, երբ խոշոր տերությունները հակասության մեջ են, իսկ տարածաշրջանային խաղացողներն օգտվում են այդ հակասություններից», - ասվում է պարբերականի խմբագրականում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր