Հոկտեմբերի 7-ից հետո Գազայում գրանցվել է մոտ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Պաղեստինի օկուպացված տարածքում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնը։
«Հոկտեմբերի 7-ից հետո Գազայում գրանցվել է 75 հարձակում առողջապահության վրա: Ընդհանուր առմամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է 16 բուժաշխատող, տուժել՝ 30, վնասվել է շտապօգնության 24 մեքենա, վնասվել է 34 բուժհաստատություն»,- նշել է նա։
Պեպերկորնը հավելել է, որ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, սակայն կրիտիկական գործառույթները վտանգի տակ են: Վադի Գազայից հարավ մնացել է վիրաբուժական հզորությամբ միայն ութ հիվանդանոց, որոնք բոլորն էլ մասամբ են գործում:
«Օրական 94 հազար լիտր վառելիք է պահանջվում։ Սա 12 խոշոր հիվանդանոցներում կրիտիկական գործառույթներ պահպանելու նվազագույն պահանջն է»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։