00:00:00

Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում մնացած անձինք ևս աջակցության շահառու կհամարվեն. Փոխնախարար

16:57, 27 հոկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

ԼՂ-ից բռնի տեղահանված 41 611 անձ  արդեն իսկ ստացել է վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Շուրջ 100 000 անձ արդեն ստացել է 100 000 միանվագ  աջակցությունը. «Հումանիտար կենտրոնում» հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության որոշման փոփոխության համաձայն՝ աջակցության շահառու են համարվելու նաև այն անձինք, որոնց տեղաշարժը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սահմանափակվել էր։ «Որոշ մարդիկ ունեին առողջապահական խնդիրներ, կամ ուսումնառության համար տեղափոխվել են ՀՀ, նրանք ևս կստանան աջակցության վճարումները»,-ասաց նա։   

Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին էլ 50 000 դրամներ կփոխանցվեն բոլոր այն շահառուներին, որոնք 100 000 դրամի շահառու են հանդիսացել։ Գումարը կստանան առաջնային ծախսերը հոգալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր