00:00:00

Պաղեստինը հայտնել է, որ Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում օրական հազարավոր բնակիչներ են մահանում

22:37, 26 հոկտեմբեր 2023 Աշխարհ

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով ամեն օր հազարավոր պաղեստինցի է մահանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի ամբիոնից՝  ելույթ ունենալով Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանությանը նվիրված Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում։

Մանսուրը նշել է, որ Գազայի հատվածում սպանվածների 70 տոկոսը երեխաներ և կանայք են։

Ըստ Պաղեստինի ներկայացուցչի՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում  մահացել է 3 հազար երեխա և 1700 կին։

Նրա խոսքով՝ այդ հատվածում իսրայելական հարվածների հետևանքով  ավերվել է բնակելի շենքերի ավելի քան 40 տոկոսը, 1600  մարդ մնացել է փլատակների տակ, 1,4 միլիոն տեղացի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ  նրանց մեծ մասը վերադառնալու տեղ չունի։

 «Ես կոչ եմ անում բոլորիդ քվեարկել սպանությունը դադարեցնելու համար և թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված», - ասել է պաղեստինցի խոսնակը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր