00:00:00

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Գուրգեն Արսենյանի թեկնածության առաջադրման և Մոսկվայի կողմից մերժման մասին տեղեկությունը

19:08, 26 հոկտեմբեր 2023 Աշխարհ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանն առ այն, որ ՀՀ-ն ՌԴ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը, սակայն Մոսկվան հրաժարվել է վերջինիս ագրեման տրամադրել (համաձայնություն տալ թեկնածությանը-Խմբ.):

«Գիտեք՝ դա խիստ ներքին, դիվանագիտական պրակտիկա է, որը դուրս չի հանվում և չի քննարկվում ո՛չ տվյալ պարագայում, ո՛չ էլ առհասարակ», - ասել է Զախարովան:

Նա մանրամասնել է, որ ագրեմանը դա նախնական համաձայնությունն է, որը տրվում է կամ չի տրվում երկրի կողմից:

«Դա լուծվում է բացառապես երկու կողմի միջև՝ վստահության մթնոլորտում՝ ամեն անգամ՝ ամեն թեկնածության պարագայում: Դա չի քննարկվում ԶԼՄ-ներում», - եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն օրերս հաստատել էր, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար։

«Իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում», - նշել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր