Կրեմլից մեկնաբանել են վարչապետ Փաշինյանի՝ ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում արված հայտարարությանը, որտեղ Փաշինյանը նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․
«Կրեմլը մտադիր չէ ընդունել լրատվամիջոցների հրապարակումները»,- ասել է Պեսկովը․
«Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այս խոսքերը, և եթե նա ասել է դրանք, ապա որտեղ, ինչ համատեքստում: Մենք նման տվյալներ չունենք»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։