00:00:00

Իսրայելում արձագանքել են Էրդողանի քննադատություններին

21:53, 25 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթը հայտարարել է, որ հրեական պետությունը մերժում է «Թուրքիայի նախագահի կտրուկ խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ արմատական ​​խմբավորումը «ահաբեկչական չէ»։

«Իսրայելն ամբողջ սրտով մերժում է Թուրքիայի նախագահի կտրուկ խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»,- գրել է Հայաթը։

Նա նաև համեմատել է ՀԱՄԱՍ–ը ԴԱԻՇ-ի հետ՝ հիշեցնելով այն գործողությունները, որոնք արմատական ​​խմբավորումն իրականացրել է Իսրայելում։

«Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի նախագահի փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը...»,- նշել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ՀԱՄԱՍ–ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր