Հոկտեմբերին ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված այն հայերին, ում մասին Կարմիր խաչին տեղեկություններ տրամադրել է ադրբեջանական կողմը։ Այդ մասին գրել է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։
Նշվում է, թե գերեվարված անձանց հետ տեղի են ունեցել առանձին հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել նրանց կողմից ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
Նշենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գերեվարել են Արցախի Հանրապետության նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին։