00:00:00

Դոնի Ռոստովում գործարկվել է ՀՕՊ համակարգը. մարզի ղեկավարը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել

11:38, 24 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Դոնի Ռոստովում հոկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, գործել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ինչպես հայտնել է մարզի ղեկավար Վասիլ Գոլուբևը, «մենք հաջողությամբ աշխատել ենք օդային թիրախների վրա հատուկ ռազմական գործողության գոտում՝ Ռոստովի մարզից դուրս»։

 

«Հայրենակիցներ, հանգստացեք»,- գրել է Գոլուբևը Telegram-ի իր ալիքում:

Դոնի Ռոստովի բնակիչները հայտնել են պայթյունների ձայների մասին և հրապարակել երկնքում հրթիռների հետքերի կադրերը։

 

Ռոստովի մարզում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է գործարկվում ՀՕՊ համակարգը։ Հոկտեմբերի 23-ի կեսօրին Վասիլի Գոլուբևը գրել էր, որ ՀՕՊ ուժերը «հաջողությամբ են աշխատել Ռոստովի մարզում օդային թիրախների վրա»։ Մարզի ղեկավարի խոսքով՝ «հեռահար ՀՕՊ համակարգը, որը տեղակայված է Ռոստովի մարզում, հատուկ ռազմական գործողության գոտում կատարում է առաջադրանքներ՝ ոչնչացնելու օդային թիրախները՝ դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո»։

 

Ռոստովի մարզը սահմանակից է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերին, որոնց մի զգալի մասը ներկայումս գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր