Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացին, մնում են գործնական քայլեր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար, որոնք առաջին հերթին ազդում են խաղաղության պայմանագրի պատրաստման վրա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանում` արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպման ընթացքում:
«Այժմ մնում են գործնական քայլեր հարաբերությունների (Հայաստանի և Ադրբեջանի - խմբ.) լիարժեք կարգավորման համար, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու, սահմանների սահմանազատման, առանց խոչընդոտների տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման համար»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հարցում։
«Մենք միշտ պատրաստ ենք իսկապես օգնել սկսել գործնական սահմանազատում»,- ասել է Լավրովը։