Ռուսական UTair Airlines-ը դատարան է դիմել` հայկական Aquila Technics LLC ընկերությունից մոտ 175 մլն ռուբլի և ավելի քան 1,5 մլն դոլար գանձելու հայցով, փոխանցում է ТАСС-ը։
2022 թվականի մայիսի 30-ին կնքվել է մատակարարման պայմանագիր և լրացուցիչ համաձայնագիր, որով փոխադրողը նախատեսում էր ձեռք բերել շարժիչները։
Հայկական Aquila Technics LLC-ն, Utair-ի պնդմամբ, դրանք չի մատակարարել և գումարը չի վերադարձրել։