00:00:00

Ո՞վ կլինի «Ելք» խմբակցության ղեկավարը (տեսանյութ)

12:09, 22 մայիս 2018

«Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի, քայս մասով քննարկումները դեռ ընթացքի մեջ են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով պատգամավորի մանդատը ստանձնել է այսօր։ «Կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն պարզ կլինի», - նշեց նա՝ ձեռնպահ մնալով նշել, թե որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորը կստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը։ Կոնջորյանը նաև նշեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում։ Դիտարկմանը, թե արդյոք կա «Ծառուկյան խմբակցության» հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշում, Կոնջորյանն ասաց. «Թույլ տվեք առայժմ իմ կողմից հրապարակում չանեմ։ Կարծում եմ, որ եթե լինի, ապա առաջիկա շրջանում դա նաև արդեն հանրությանը պարզ կլինի», - նկատեց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առարկայական որոշում այդ մասին չկա։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=9FT4OaZY78I&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր