Սպիտակ տունն ու ԵՄ-ն կոչ են արել Ադրբեջանին ապահովել Արցախի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Այդ մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ․
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք դեռ այնտեղ են, ինչպես նաև նրանց, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա կիրառման սպառնալիքի սկզբունքին», - ասված է հայտարարության մեջ: