00:00:00

Թրամփին բանտարկություն է սպառնում համացանցում գրառում կատարելու համար

21:41, 20 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Դատավոր Արթուր Էնգորոնը, ով նախագահում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ 250 միլիոն դոլարի խարդախության գործով դատավարությունը, սպառնացել է նախկին նախագահին կալանքի տակ վերցնել դատաիրավական ընթացակարգային հրամանը խախտելու համար։ Պատճառը Թրամփի կողմից տեղեկություն չհրապարակելու պարտավորությունները չկատարելն էր, ըստ որի՝ նա ստիպված էր ջնջել դատավորի քարտուղարին քննադատող հրապարակումը սոցիալական ցանցերում։
«Նյու Յորքում Դոնալդ Թրամփի՝ 250 միլիոն դոլար արժողությամբ խարդախության գործով դատավարությունը նախագահող դատավորն հարց է բարձրացրել նախկին նախագահի բանտարկության հնարավորության առթիվ, քանի որ Թրամփը չի կատարել հրամանը, որով պահանջվում էր ջնջել դատարանի աշխատակցին վերաբերող սոցցանցային նրա գրառումը»,- ասված է հաղորդագրության մեջ։Էնգորոնն ասել է, որ Թրամփը «կեղծ և նվաստացուցիչ գրառում» է հրապարակել դատավորի աշխատակցի մասին սոցիալական ցանցերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր