00:00:00

Կինը փոխհատուցում է ստացել այն բանից հետո, երբ նրա մոտ սխալմամբ քաղցկեղ են ախտորոշել

20:21, 20 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Բրիտանուհուն փոխհատուցում են վճարել այն բանից հետո, երբ բժիշկները երկու տարի սխալմամբ նրան բուժել են քաղցկեղից, գրում է NDTV-ն։

2019 թվականին Արևելյան Յորքշիրից 33-ամյա Մեգան Ռոյլի մոտ մաշկի քաղցկեղ է ախտորոշվել։ Բուժման ընթացքում նա ենթարկվել է իմունոթերապիայի և ընդունել ձվաբջիջների պահպանման համար միջոցներ՝ կապված  պտղաբերության վրա դեղերի հնարավոր ազդեցության հետ: Սակայն թերապիան սկսելուց երկու տարի անց բրիտանուհին պարզել  է, որ իրեն սխալ են ախտորոշել։

«Դուք պարզապես չեք հավատա, որ նման բան կարող է տեղի ունենալ, և ես դեռևս բացատրություն չունեմ, թե ինչպես և ինչու դա տեղի ունեցավ: Ես երկու տարի մտածում էի, որ քաղցկեղ ունեմ, անցա բոլոր բուժումները, հետո ինձ ասացին, որ ընդհանրապես քաղցկեղ չկա»,- դժգոհել է Մեգանը:

Այժմ կինը իրավունք ունի փոխհատուցում ստանալ Առողջապահության ազգային ծառայության երկու ֆոնդերից։ Հիմնադրամի ներկայացուցիչները, որի կազմում է հիվանդանոցը, որտեղ բուժվել է բրիտանուհին, ներողություն են խնդրել նրանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր