00:00:00

ԲՀԿ-ի եւ ԵԼՔ-ի միջեւ կա՞ն տարաձայնություններ (տեսանյութ)

11:47, 22 մայիս 2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեղեկություններ չունի կան պայմանավորվածություններ՝ ԲՀԿ-ին մարզպետների պորտֆելներ տալու վերաբերյալ։  Նշենք, որ տեղեկությունների համաձայն ԵԼՔ-ի  եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ առկա են որոշ տարաձայնություններ։ Այս օրերին խմբակցության պատգամովորների մեծ մասը հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանել։ ԱԺ-ում լրագրողները Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե այնուամենայնիվ ընթանում են բանակցություններ, թե՞ ոչ։ Ի պատասխան պատգամավորն ասաց, որ  ինքն անձամբ չի մասնակցում նմանատիպ քննարկումների։ Միաժամանակ տեղեկացնենք, որ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԲՀԿ-ն մարզպետների պորտֆելներ չի ստանա։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Նիկոլ Փաշինյան- Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունը վերաբերել է միայն կառավարության կազմում ԲՀԿ-ին նախարարական պորտֆելներ հանձնելուն։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=dkbQqOUv7kk&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր