00:00:00

«Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր». Սեբաստիեն Լըքորնյու

22:28, 17 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է խստիվ պաշտպանական զենքեր։ Այս մասին օրերս Սենատի հանձնաժողովում կայացած` 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն, գրում է «Ազատություն»-ը:

Նա չի հայտնել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու, քանի որ այդ հարցը դեռ պետք է կոնկրետացվի Երևանի հետ, ըստ ամենայնի՝ այս շաբաթ։ Ամեն դեպքում, նշել է Լըքորնյուն, դա խստիվ պաշտպանական սպառազինություն է լինելու, որը կօգնի Հայաստանին պաշտպանել կյանքեր և ապահովել երկրի տարածքային անվտանգությունը։

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանում արդեն գործում է Ֆրանսիայի մշտական պաշտպանական առաքելությունը։ Ռազմական կցորդը, ըստ Լըքորնյուի, փորձառու գնդապետ է և կարևոր աշխատանք է իրականացնում։

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր