00:00:00

«Ձեր կողքին ենք առանց եթե-ների»․ Գերմանիայի կանցլերը ժամանել է Իսրայել

19:37, 17 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համերաշխության այցով ժամանել է Իսրայել, որպեսզի երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, գրում է Bild-ը։

Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Իսրայելին, և երկիրը կարող է հույս դնել Բեռլինի վրա․ «Մենք [գերմանացիները] աջակցում ենք Իսրայելին՝ առանց որևէ «եթե»-ի և «բայց»-ի,» - ասել է նա:

Կանցլերը նաև ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է միջնորդ դառնալ «ՀԱԱՄՍ»-ի հետ բանակցություններում: Բացի այդ, նա հստակեցրել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցնի գերմանական քաղաքների փողոցներում հրեաների հանդեպ ատելությունն ու հրահրիչ ցույցերը: 

Հիշեցնենք՝ Բեռլինում ավեի վաղ ցրել էին ի պաշտպանություն Պաղեստինի խոշոր հանրահավաքը: Բեռլինի կենտրոնում գտնվող Պոտսդամի հրապարակում հավաքվել էր մոտ հազար մարդ, որոնք ցանկանում էին համերաշխություն հայտնել Պաղեստինին և Գազայի հատվածին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր