«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր կան»։ Այդ մասին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում ասել է Բայրամովը․
«Կարևոր է խուսափել սադրիչ քայլերից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարություններին»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Գերմանիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բայրամովը Բերբոքին ասել է, որ «Բաքուն հուսով է, որ խաղաղության համաձայնագիր կնքելու այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։