Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է հայտնաբերել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը։
Ըստ Ամատունու՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ են տրամադրում Արցախում տարբեր պատճառներով մնացած փոքր թվով անձանց։