Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Դուզջե քաղաքում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին թվիթերում հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 19:57-ին, ցնցումներ են գրանցվել Գոլջակի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,39 կմ խորության վրա։