Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան: Այս մասին այսօր Ստեփանակերտում իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը նշել է, թե դառնալով նախագահ՝ նպատակ է ունեցել տեղադրել Ադրբեջանի դրոշը «օկուպացված տարածքներում» ու իբր ամեն օր, ամեն ժամ իրենց մոտենում էին այդ նպատակին․ «Ոմանք հարցնում էին, թե ինչու մենք նոյեմբերի 10-ին համաձայնեցինք դադարեցնել պատերազմը: Այսօր, կանգնելով այստեղ, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք ամեն ինչ արել ենք և անում ենք ժամանակին»,-ասել է նա հավելելով, թե իբր Ադրբեջանի դրոշի տակ այսօր կանգնելը Ստեփանակերտում պատմական իրադարձություն է։