Միացյալ Նահանգները Միջերկրական ծով է ուղարկել երկրորդ ավիակիրը՝ «Դուայթ Էյզենհաուեր»-ը։ Այս մասին հայտնում է երկրի նավատորմի ուժերի հրամանատարությունը։
Նշվում է, որ ավիակիրը կմիանա «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը հոկտեմբերի 11-ից գտնվում է Իսրայելի ափերի միջազգային ջրերում։