Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեր տեղեկություններով, երեկ հարցաքննվել է ԱԱԾ֊ում։
«Հրապարակ»֊ի հետ զրույցուն Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հաստատեց,որ երեկ Բալասանյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել, սակայն փաստաբանը չբացահայտեց` ինչ գործի շրջանակներում։ Նա միայն տեղեկացրեց,որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։