ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը պետության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է, որն ունակ է պաշտպանել Իսրայելն ագրեսիայից։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Ես ապահովել եմ Իսրայելի անվտանգությունը, հիշեք դա։ Ես Իսրայելն ապահով պահեցի... Ուրիշ ոչ ոք դա չի անի, ոչ ոք չի կարող դա անել, և ես ճանաչում եմ բոլոր խաղացողներին»,- ասել է Թրամփը։
Նա նաև Ջո Բայդենին է մեղադրել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման համար: Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի կարծիքով՝ «իրավիճակը միայն կվատթարանա»։
Մինչ այս Թրամփը, լրագրողների հետ զրույցում, կողմ էր արտահայտվել Բենիամին Նեթանյահուի հրաժարականին Իսրայելի վարչապետի պաշտոնից։
Հայտնի է նաև, որ Թրամփը մամուլի հետ խոսելիս շատ խիստ նախատել է Նեթանյահուին, հատկապես Մոսադի՝ Իսրայելի հետախուզական ծառայության ձախողման համար, որը չի կարողացել բացահայտել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման նախապատրաստումը։ Բացի այդ, Թրամփը հանդես է եկել Պաղեստինին տրամադրվող բոլոր օգնությունների դադարեցման օգտին։