00:00:00

Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը՝ 80 000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ Տիգրան Խաչատրյան

16:42, 14 հոկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,5 000  մարդ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հաշվառման այս ցուցանիշից Խաչատրյանը եզրահանգեց, որ բռնի տեղահանվածների զգալի մասը որպես իրենց բնակության վայր ընտրել է Հայաստանի մարզերը։

«Սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել «հնարավոր լավագույն  պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր