00:00:00

ՌԴ–ում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում․ սա կարևոր է, որ բոլորը հիշեն․ Պեսկով

23:02, 13 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, երկխոսությունը կշարունակվի, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նա (Փաշինյանը – խմբ․) դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա, սա չի նշանակում, որ դադարեցնում ենք մեր շփումները, մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, այն երկիրը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան։ Թեկուզ միայն այն պատճառով, որ այստեղ, ամեն դեպքում, ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ սա կարևոր է, որ բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր