00:00:00

Ադրբեջшնը կոչ է անում «հայ բնակիչներին վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները»

21:06, 12 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ հայտարարել էոր «2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Հայաստանի կողմից 30 տարվա ապօրինիռազմական օկուպացիայից հետո» Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ավելի կարևոր էոր դրանք չեն արտացոլում ՄԱԿ-ի երկու առաքելությունների դիտարկման արդյունքները և եզրակացություններըորոնց Ադրբեջանը թույլ է տվել մուտք գործել Ղարաբաղ ։

Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ տարածաշրջան է այցելել Միջազգային առաքելությունը։ Դրանք չեն արտացոլում միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների ռեպորտաժներըորոնք եղել են այնտեղ և տեսել են այդ տարածքը ։

Ադրբեջանը երբեք «չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»:

Ադրբեջանը լուրջ երաշխիքներ է տվել սեպտեմբերի 19-ից հետո», - ընդգծել է Էլնուր Մամեդովը ։

Էլնուր Մամեդովը նշել է նաևոր կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնելայս ամսվա վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո։

Նա ասել էոր հանդիպմանը քննարկվելու է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքըինչպես նաև հակամարտության սկզբից «ներքին տեղահանված ադրբեջանցիների և հայերի վերադարձի պայմանները»:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել էոր «Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ ենև Ադրբեջանը կոչ է անում նրանց վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները», հաղորդում է ԱՊԱ-ն:

Մամեդովը Հաագայի դատարանում խոսել է Ղարաբաղի «հայ բնակիչների վերաինտեգրման մասին»: 

Նա նաև հիշեցրել էոր Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ հասարակությունըորտեղ խաղաղ ապրում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր