00:00:00

Արցախում հայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից. 34 երկրի հայտարարությունը

00:16, 12 հոկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Հոկտեմբերի 11-ին Ժնևում ընթացքող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրաջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից:

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  բնակչության տեղահանությամբ:

Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավմամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:

Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի (Բերձոր՝ խմբ․)  միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի»,-մասնավորապես նշված է հայտարարության տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր