00:00:00

Ադրբեջшնի ՊԱԾ ղեկավարն Արայիկ Հարությունյանին Ալիևի խոսքերն էր փոխանցել՝ ասելով հույսդ մի դիր Մակրոնի, Բայդենի կամ Պուտինի վրա, նրանք այս հարցում ազդեցություն չեն կարող ունենալ․ Հայկ Խանումյան

22:48, 11 հոկտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

Դեռ իմ նախարար եղած ժամանակ ակտիվ շփում կար Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԼՂ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

«Օրինակ՝ Արային Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայություն տնօրեն Ալի Նագիևի հետ։ Կարմիր Շուկայում են հանդիպել, Մատաղիսում են հանդիպել, Ստեփանակերտում՝ կառավարական ամառանոցում», - նշեց նա։

Խանումյանի խոսքով՝ հանդիպումներից մեկի ժամանակ Նագիևը Հարությունյանին է փոխանցել Իլհամ Ալիևի խոսքերը, որով վերջինս հորդորում էր արցախյան կողմին հույսը չդնել այլ երկրների ղեկավարների վրա։

«Ասում էր հույսդ մի դիր Մակրոնի վրա, հույսդ մի դիր Բայդենի վրա, հույսդ մի դիր նույնիսկ Պուտինի վրա։ Այդ բոլոր մարդիկ որևէ ազդեցություն այս հարցում չեն կարող ունենալ։ Արի նստենք, խոսենք, պայմանավորվենք, հարցերը լուծենք ու գնանք առաջ», - ասաց խանումյանը, ապա հավելեց, - «Փաստորեն երբ Ալիևն ասում էր, որ ուղերձներ է ուղարկում, իսկ իրենք ոչինչ չէին հասկանում, ուղերձներ չէին, այդ ամենն ուղիղ էր ասվում»։

Հարցին՝ արդյոք դրանք փաստեր են, Հայկ Խանումյանը դրական պատասխանեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր