Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գար Բիշքեկ, 100 տոկոս երաշխավորում եմ, որ նրա հետ Պուտինը նույնպես երկկողմ հանդիպում կունենար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Риа Новости-ն․
«ՀՀ վարչապետ Փաշինյանը կբացակայի որոշակի հանգամանքների բերումով։ Մեզ հայտնի է նրա բացակայության պատճառները, բայց երևի նա ինքը ինչ-որ կերպ կբացատրի»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ հոկտեմբերի 12-ին՝ Բիշքեկում, Պուտինն ու Ալիևը հանդիպում կունենան։ Նրանք կքննարկեն Արցախի եւ ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։