Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի զինված ուժերին մեղադրել է միջազգային կոնվենցիաներով արգելված՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք օգտագործելու մեջ։
«Իսրայելի օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի Ալ-Քարամի շրջանում պաղեստինցիների դեմ օգտագործել են միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆոր»,- նշված է Պաղեստինի ԱԳՆ հաղորդագրությունում։