«Հըզբոլլահը» հարձակում է սկսել Իսրայելի հյուսիսի վրա՝ «ի պատասխան Լիբանանի հարավում իսրայելական հրթիռակոծության ժամանակ իր չորս անդամների սպանության», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության երկու աղբյուրներ:
«Մենք հարձակվել ենք իսրայելական «Պրանիտ» և «Ավիվիմ» զորանոցների վրա կառավարվող հրթիռներով և ականանետերով»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Հըզբոլլահի» բարձրագույն հրամանատարությունն իր թելեգրամ-ալիքում ավելի վաղ տեսանյութ էր տեղադրել՝ «Մենք գալիս ենք» մակագրությամբ։