Ռուսաստանի ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև էսկալացիայի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին և մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Այդ մասին տեղեկանում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
ՌԴ ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել ռուսաստանցիներին զերծ մնալ Իսրայել և Պաղեստինյան տարածքներ այցելելուց, իսկ նրանց, որոոնք արդեն այնտեղ են, առավելագույն զգուշություն ցուցաբերել: