00:00:00

Էրդողանը նշել է, թե որ դեպքում է հնարավոր խաղաղության հասնել Մերձավոր Արևելքում

21:05, 09 հոկտեմբեր 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ կոչ անելով շուտափույթ դադարեցնել Պաղեստինի հետ հակամարտությունը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ողջախոհություն ցուցաբերելու և արագ հանգստություն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչը մեծ նշանակություն ունի այնտեղ բնակվող բոլոր երկրների բարեկեցության համար: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու առճակատումը և ապահովել կայուն խաղաղություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Էրդողանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քննարկել էր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։

Հերցոգի և Աբասի հետ հեռախոսազրույցները տեղի են ունեցել Անկարայում ընթացող Թուրքիայի կառավարության նիստի ընդմիջումից հետո։

Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Պաղեստինի անկախության միջոցով։  Նա վստահեցրել է, որ Թուրքիան անհրաժեշտ դիվանագիտական ​​ջանքեր կգործադրի առճակատումն արագ դադարեցնելու և լարվածությունը նվազեցնելու համար, և հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր