00:00:00

Միհրան Պողոսյանը կձերբակալվի՞ (տեսանյութ)

10:31, 22 մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ չէր բացառել, որ հնարավոր է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Հրաշալի ա»: Նա հավելեց, որ այն ինչ հնարավոր էր բացահայտվել, դա վաղուց արդեն բացահայտվել է և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի: Հարցին` հնարավո՞ր է նոր բաներ բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի երտևում հայտնվելուց, նա արձագանքեց. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտություն»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=HtiaTLt2ZY0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր