Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը կարգադրել է նախապատրաստվել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող բնակավայրերի տարհանմանը, գրում է Haaretz թերթը։
«Պաշտպանության նախարար Գալանտը հրաման է տալիս նախապատրաստվել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող բնակեցված տարածքների տարհանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Կիրակի ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ տարհանումն արդեն ընդգրկել է Գազայի հատվածի հետ սահմանազատման գծի մոտ գտնվող 24 բնակավայր։