Պաղեստինն Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների խորհրդի հրատապ նիստ հրավիրելու կոչ է արել` պայմանավորված իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հանգամանքով։ Այդ մասին հայտնում է WAFA գործակալությունը։
«Արաբական լիգայում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մոհաննադ Աքլուկն այսօր հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարության հանձնարարությամբ հուշագիր է ներկայացվել՝ ամենասեղմ ժամկետում ԱՊԼ-ի արտգործնախարարների խորհրդի նիստ հրավիրելու մասին»,- նշված է հրապարակման մեջ: