Աֆղանստանում հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 2000, վիրավորվել 9000-ից ավելի մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխող «Թալիբան» շարժման վարչակազմը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Հերաթ քաղաքից 35 կմ հյուսիսարևմուտք, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։
Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Մուլա Ջանան Սայիկը գործակալությանը հայտնել է, որ զոհվել է 2053 մարդ, վիրավորվել՝ 9240-ը, վնասվել կամ ավերվել է 1329 տուն։
Զոհվածներից ավելի քան 200-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, գործակալությանը հայտնել է Հերաթի առողջապահության վարչության ներկայացուցիչը։ Ըստ նրա, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են։