Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում երեխաներ են ծնվել։ Հայաստանում 31 ծնունդ է գրանցվել, 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում։
Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Փաշինյանի խոսնակ Բաղդասարյանը։
Խոսելով բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մասին՝ Բաղդասարյանն ասաց․
«Շուրջ 50 տոկոսի 100.000-ական դրամի փոխանցումներն արդեն իրականացվել են»։