Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։
Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Հոկտեմբերի 5-ի դրությամբ խաղաղապահներին է հանձնվել 84 միավոր զրահատեխնիկա, 121 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 121 միավոր ՀՕՊ միջոցներ, 105 միավոր դաշտային հրետանային հրանոթներ, ՀԿՌՀ-ներ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 58,5 մլն զինամթերք?,- ասվում է հաղորդագրության մեջ։