00:00:00

Աբրահամյանը՝ Արշակյանի սկանդալային հայտարարությունների մասին

11:37, 05 հոկտեմբեր 2023 Հասարակություն

Առաջին անգամ եմ լսում, որ Ազգային կոմիտեն լուծարվում է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինքս այդ աշխատանքներին մասնակցություն չունեմ, բայց նման տեղեկություն առաջին անգամ եմ լսում։ Որքան տեղյակ եմ, այդ կոմիտեն իր աշխատանքները շարունակում է», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին՝ Աբրահամյանը նշեց, որ նրա հայտարարությունը Ազգային կոմիտեի աշխատանքների համատեքստում չի դիտարկում.«Այն հանգամանքը, որ Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, դա որոշակի նորություն էր։ Այս իշխանությունների հետ աշխատել է և նման հայտարարություն ո՛չ այդ ընթացքում է արել, ո՛չ էլ հետո։ Թե ինչու է նրա մոտ այդպիսի գաղափար ծնվել, ինձ համար այս պահին երկրորդական հարց է և չեմ ուզում ծավալվել»։

Խոսելով Արշակ Կարապետյանի մեկ այլ հայտարարության մասին, թե հավաստի տեղեկություններ ունի, որ ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին խնդրել, որ Հակարիի կամրջի մոտ գերեվարեն Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա ՀՀ-ում քաղաքական գործընթացներ չձեռնարկի, Աբրահամյանը նշեց.«Եթե կան փաստեր, ապա Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է բացված տեսքով ներկայացնի։ Քանի որ այնպիսի տեղեկություններ են, որոնց մասին հասարակության լայն շերտերը չեն կարող իմանալ։ Դրանք կարող են հաստատել միայն այն մարդիկ, ովքեր այդպիսի ինֆորմացիայի հետ առնչվել են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր