Ռուսաստանը Ադրբեջանի կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության խնդրանք չի ստացել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեզ հետ ոչ ոք չի կապվել։ Պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարցումներ չեն եղել», - նշել է նա։