Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները... Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:
․․․
- Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք:
- Ինչու՞, Նարե ջան, բալաս:
- Էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում իր մոտ: Հիմա էդ էլ անել չենք կարող: Ուրեմն՝ երկրորդ անգամ կորցրեցինք:
Նարեի եղբոր դասարանում 3 երեխա կա հարազատ Ճարտարից: Իր հայրն է զոհվել 2020-ին, մյուսի` եղբայրը, երրորդի` հայրը սեպտեմբերի 19-ին: Արցախը կռվել է»: