Սպիտակի բժշկական կենտրոնի աշխատակիցներն այցելել են Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում գտնվող մեր հայրենակիցներին։ Այդ մասին տեղեկանում ենք ԲԿ-ի մամուլի ծառայությունից։
Իրականացվել է խորհրդատվություն եւ հաշվառում, մեր հայրենակիցները ծանոթացել են իրենց կցագրված բուժանձնակազմի հետ:
Խրոնիկական հիվանդություններով տառապող բնակիչներին տեղեկացվել է պետության կողմից անվճար տրամադրվող դեղորայքի ստացման կարգը:
Այցի ընթացքում գանգատներ ունեցող մեր հայրենակիցներին տեղում ցուցաբերվել է նաեւ անհրաժեշտ բուժօգնություն, առողջական վիճակի նախնական գնահատում եւ ուղղորդում:
Բռնի տեղահանված մեր հայրենակիցներից արդեն իսկ 80 բնակիչ կցագրված են: